«Նիկոլ, ինչի՞ ես քո վրա վերցնում»․Բաղդասարյանը պատգամավորներին հիշեցրեց Վահան Հովհաննիսյանի՝ դալաններում ծեծի ելույթը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2017-22 թվականների գործունեության ծրագիրը, խմբակցության անունից ելույթով էր հանդես գալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, երբ բանավեճ առաջացավ նիստերի դահլիճում։ Պատճառը Բաղդասարյանի ելույթի այն հատվածն էր, որը վերաբերում էր ծրագրի քննադատություններին:

«Այստեղ բավական հետաքրքիր իրոնիայիով, հեգնանքով խոսակցություններ եղան, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչների կողմից, ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթի՝ «պադյեզդի» պատմությունը։ Խնդրում եմ՝ հեգնանքով խոսող քաղաքական գործիչներին, որոնք փորձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, հիշեն այդ «պադյեզի» պատմությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Վահան Հովհանիսյանը, դիմելով Հրայր Թովմասյանին և Արմեն Աշոտյանին, ասել էր, որ եթե իշխող ՀՀԿ-ն չհովանավորի իրենց, ապա վերջիններիս դալաններում կծեծեն։

Այս խոսքերը վրդովվեցրին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը մինչ այդ քննադատել էր Կառավարության ծրագիրը, և նա սկսեց տեղից գոռգոռալ։ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ դու նորաթուխ չես, բավականին փորձառու ես։ Սակայն Փաշինյանը շարունակում էր գոռգոռալ՝ իմ մասին էդ տոնով չխոսաս, «պադյեզդի» մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք: «Նիկոլ քո մասին չի, ինչի՞ ես քո վրա վերցնում»,- ասաց Բաղդասարյանը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում էր խոսափողն անջատած խոսել, Բաղդասարյանն ասաց․ «Լավ քո մասին ա, կարգի հրավիրեք էս երիտասարդին»։ «Երիտասարդը դու ես»,- պատասխանեց Փաշինյանը։

Այնուհետև Բաղդասարյանը շարունակեց իր ելույթը։