Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են. Մարուքյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաների մասնակցությանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախում գազամատակարարման, այսպես կոչված, «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում: ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են:

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում: Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա։
Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է»,- գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ը բողոքի հայտագիր է ներկայացրել ՄԱԿ Շուշիում կազմակերպված միջոցառման առթիվ։