ՅՈՒՆԻՍԵՖ-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Էջմիածնում և Արմավիրում երիտասարդների տուն հիմնելու մասին

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի հետ Վաղարշապատում և Արմավիրում երիտասարդների տուն ստեղծելու մասին: Երիտասարդների տները կստեղծվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներին հարմարեցված անվտանգ անկյուն հայեցակարգի հիման վրա և երկու համայնքների մոտ 500-1000 երեխաների և դեռահասների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, կտրամադրեն արտադպրոցական կրթություն, մասնագիտական կողմնորոշում, կարիերայի հետ կապված խորհրդատվություն և կապեր հաստատելու հնարավորություն անհատական և խմբային աշխատանքների, վերապատրաստումների, էքսկուրսիաների, համայնքային միջոցառումների և ճանաչողական այցերի միջոցով:

«Վաղարշապատում և Արմավիրում ապրում են հարյուրավոր դեռահասներ և երիտասարդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից, որոնք ստեղծարար միտք, ուժ ու եռանդ և խնդիրներ լուծելու հմտություններ ունեն՝ համայնքային խնդիրները հոգալու, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու և իրենց համայնքների զարգացմանը նպաստելու համար: Բայց նրանք աջակցության կարիք ունեն,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը,- Այս երիտասարդական տների կամ, ինչպես ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների համար անվտանգ անկյունների ստեղծման միջոցով հույս ունենք նրանց մեկ վայր և ընդհանուր հարթակ տրամադրել զարգացնելու իրենց հմտությունները, խթանելու նորարարությունը, աջակցելու միմյանց և իրենց համայնքի ակտիվ անդամներ դառնալու համար»:

Վաղարշապատի և Արմավիրի քաղաքապետարաններն արդեն ընտրել և հատկացրել են երիտասարդների տների համար նախատեսված տարածքները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ԵՆԿ) հետ համատեղ կվերանորոգի և կկահավորի դրանք, ինչպես նաև կենտրոններին կտրամադրի տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացման խաղեր, ուսումնական, ինչպես նաև տարատեսակ զբաղմունքների համար նախատեսված պիտույքներ: Երբ համայնքապետարանները կենտրոններում նոր անձնակազմ ներգրավեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ-ն, իրենց հերթին, վերապատրաստումներ կանցկացնեն դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխայակենտրոն ծառայությունների տրամադրման թեմաներով:

«Լիահույս ենք, որ երիտասարդների տները կընդլայնեն Վաղարշապատի և Արմավիրի պատանիների հնարավորությունները՝ իրենց համայնքներին վերաբերող հարցերում բովանդակալից մասնակցություն ունենալու, իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ գործընկերների հետ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կաշխատի հարթակներ մշակել դեռահասների համար ներկայացնելու իրենց փորձը, առաջարկելու լուծումներ, ինչպես նաև համատեղ լուծումներ գտնելու համար, որոնք կօգնեն նրանց հասուն կյանք և աշխատաշուկա մուտք գործելու հարցում»,- նշել է ԵՆԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Վաղարշապատի և Արմավիրի քաղաքապետարանները, որպես համայնքահեն ծառայություններ, նախատեսում են հոգալ համապատասխան կենտրոնների ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի և կոմունալ ծառայությունների: Արտակարգ իրավիճակների ժամանակ երիտասարդների տները կարող են ծառայել որպես անվտանգ, երեխաներին հարմարեցված անկյուն, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն և այլ ծառայություններ: