«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

Լուրեր

17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
Բոլորը

Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։ Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է  ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։

Նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության  նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է․ «Եվրոպական միությունը ճանաչում է վերջին տարիներին քրեակատարողական համակարգը բարեփոխելու՝ դրանց թափանցիկությունը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ապահովելու նպատակով ներդրված Հայաստանի ջանքերը։ ԵՄ-ը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը»։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադառնալով բարեփոխումներին, ընդգծել է, որ այս համակարգի գործարկումը պարզապես տեսահսկման համակարգերի ներդրում չէ, այն գաղափարապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգի թափանցիկ և հաշվետու կառավարմանը․ «Միջազգային գործընկերների և նաև նախարարության արձանագրումն է, որ մենք ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարող են լինել միջանձնային բռնության, հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ, ուստի բնական է, որ այս ամենի համար առաջնային պատասխանատուն՝

քրեակատարողական հիմնարկը, պետք է արձանագրի և համապատասխան քայլեր իրականացնի։ Բացի այն հանգամանքից, որ մենք պաշտպանում ենք ազատությունից զրկված անձին, սա թույլ է տալիս, որ հասկանանք՝ ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում ՔԿՀ-ում, որովհետև ի վերջո գտնվելով այստեղ, նա պետք է դրսևորի իրավահպատակ  վարագիծ և կատարի հիմնարկի օրինական պահանջները։ Ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնին օպերատիվ կառավարման կենտրոնը նաև հնարավորություն կտա վերհանել ոլորտային խնդիրները ու ապահովել դրանց հասցեագրումը»։

Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, և արձանագրել, որ այս տեսախցիկների առակայությունը հնարավորություն է տալիս վերահսկել թե՛ ազատությունից զրկված անձանց, թե՛ ծառայողներին, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը խախտած անձը պատասխանատվության կենթարկվի։

Առաջիկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը ևս կունենա արդի տեսահսկման համակարգ։