Ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ Պուտինը Թուրքիային ծուղակն է գցել. վերլուծաբան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի արձագանքը Ուկրաինայի պատերազմին ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է Անկարային ծուղակը գցել։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայում Սոցիալական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցի թուրքական, օսմանյան, բալկանյան, ու կենտրոնական Ասիայի կետրոնի տնօրեն Համիտ Բոզարսլանը, գրում է Ահվալ գործակալությունը։

Անկարան մինչ այժմ ձգտել է պահպանել հավասարակշռությունը հակամարտության հարցում՝ պահպանելով լավ հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Սակայն Mezopotamya լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բոզարսլանն ասել է, որ Թուրքիային այլ տարբերակ չի մնացել: Փոխարենը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները և Սիրիայում Մոսկվայի հետ համագործակցությունը Թուրքիային մանևրելու քիչ տեղ  և Արևմուտքի հետ հարաբերությունները վերականգնելու քիչ հույսեր են թողել:

Խոսելով Ուկրաինական պատերազմի Թուրքիայի վրա ազդեցության մասին՝ նա ասել է, որ առաջին հերթին Թուրքիան  գերի է վերցվել Ռուսաստանի կողմից։

«Դա շատ լավ դրսևորվել է Սիրիայում։ Ռուսաստանը չի ատում քրդերին։ Բայց նրանք դեռ շատ հեշտությամբ կարող էին կորցնել Աֆրինը։ Այն բանից հետո, երբ Թուրքիան 72 օր ռմբակոծեց Աֆրինը և, ի վերջո, այն ամբողջովին վերածեց ջիհադիստների երկրի, իրականացվեց էթնիկ զտում, և Ռուսաստանը ընդհանրապես չարձագանքեց։ Թուրքիան այսօր կախված չէ Ուկրաինայից։ Թուրքիան կարող է հեշտությամբ զոհաբերել Ուկրաինայի հետ հարաբերությունները։ Հիշում ենք, թե ինչպես էին նախկինում զոհաբերվում ույղուր թուրքերը։ Վաղը հավանաբար կլինեն պաղեստինցիները։ Առնվազն Էրդողանի քաղաքականության առումով հիմա նույնպես շատ թանկ կարժենա, եթե Թուրքիան փորձի քայլ անել Ռուսաստանի դեմ՝ տնտեսական ծախսեր, առաջին հերթին: Թուրքիան  մեծ կախվածություն ունի բնական գազից ու նավթից։ Նաև՝ Թուրքիայի ներկայությունը Աֆրինում և Իդլիբում հնարավոր է միայն Ռուսաստանի թույլտվությամբ»,-ասել է Բոզարսլանը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ներկա քարտուղարի պաշտոնաթողությունից հետո Թուրքիային կարող են խնդրել ավելի հավատարիմ լինել դաշինքին։

«Թուրքիան ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանի կողմից հատուկ թիրախավորված չի եղել, բայց Պուտինը պատերազմի միջոցով Թուրքիային գցել է ծուղակը։ Ռուսաստանի Թուրքիային ուղղված մեսիջն է՝ դուք չեք կարող բաժանվել ինձանից, դուք չեք կարող մերձենալ Եվրոպային կամ Միացյալ Նահանգներին: Դուք իմ տիրապետության տակ եք»,-հավելել է Բոզարսլանը։

Էմմա Չոբանյան