Աշխարհում խոշոր խաղացողներ են հիմա իրար բախվել. եթե արանքում հայտնվենք, կարող է շատ տուժենք. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը կոչ արեց  աշխարհաքաղաքական կոնֆլիկտներում որևէ կողմ բռնելուց զերծ մնալ:

«Այդ ձևով աշխարհաքաղաքական բալանսը որևէ կերպ չենք փոխում, բայց որևէ կողմ բռնելով  կարողանում ենք էականորեն փոխել մեր վիճակը: Աշխարհում խոշոր խաղացողներ են հիմա իրար բախվել, եթե արանքում հայտնվենք, կարող է շատ տուժենք»,- հայտարարեց Եղոյանը՝ հավելելով, որ մեր խնդիրը ոչ թե փոթորկի մեջ կռիվ տալն է, այլ ափ հասնելը:

Նրան ի պատասխան՝ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նշեց. «Պարո՛ն Եղոյան, դուք գլխավորում եք ԱԺ եվրաինտեգրման, այլ ոչ թե չեզոքության հանձնաժողովը, որը դեռ չկա»։

Նշենք, որ Խզմալյանը նիստում հայտարարել էր, որ արցախյան հիմնախնդիրը մնում է միջազգային, մասնավորապես եվրոպական ատյանների ուշադրության կենտրոնում և հանձնաժողովին առաջարկել էր ԵԽ-ին ուղղված կոչ պատրաստել, որպեսզի որևէ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի, մինչև ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, քանի դեռ չեն հարգվել արցախահայության ազգային ինքնորոշման և մարդու իրավունքների համալիր հարցերը:

«Մեր, այսպես կոչված, ռազմարական դաշնակիցն, իր մոտալուտ պարտության ենթատեքստում հնարավոր է, որ դուրս բերի իր զորախումբն Արցախի զավթված տարածքներից և անհրաժեշտություն կլինի դրան հակադրել միջազգային երաշխիքներ»,- հայտարարել էր Խզմալյանը՝ պնդելով, որ ԱԺ-ի այդ ուղերձը լավ նախապատրաստական դեր կխաղա այդ ուղղությամբ Հայաստանի հետագա քայլերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում: