300 արտասահմանյան ընկերություն դադարեցրել է աշխատանքը Մոսկվայում․ Սոբյանինը կիսվել է իր մտահոգություններով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոսկվայում գործող մի քանի հազար արտասահմանյան ընկերություններից շուրջ 300-ը դադարեցրել են գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մենք հասկանում ենք, որ կարող ենք հանդիպել նոր մարտահրավերների և նոր խնդիրների։ Սա հատկապես վերաբերում է օտարերկրյա մասնակցությամբ ընկերություններին, դրանք բավականին շատ են Մոսկվայում՝ մի քանի հազար, և մոտ 300-ն արդեն այսօր հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին»,- Սոբյանինի խոսքերն է մեջբերում RT-ն:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում իշխանությունների խնդիրն է՝ կրճատվելու դեպքում այնտեղ աշխատող մարդկանց ապահովել աշխատանքով։ Նա ընդգծել է, որ «հիմնականում դրանք լավ որակավորում ունեցող, լավ վարձատրվող աշխատողներ են, որոնք, իհարկե, պահանջված կլինեն Մոսկվայի այլ ձեռնարկություններում»։

Ավելի վաղ VEB.RF-ի նախագահ Իգոր Շուվալովը հայտնել էր, որ Ռուսաստանը նպատակ չունի խլել օտարերկրյա ներդրողների ունեցվածքը։ Նա հավելել է, որ օտարերկրյա կազմակերպությունների ժամանակավոր հեռացումը ռուսական շուկայից քաղաքական դրդապատճառներով որոշում է։

Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն էլ առաջարկել էր տասը տարով արգելել արտասահմանյան ընկերությունների աշխատանքը, որոնք ռուսական շուկա չեն վերադառնա մինչև մայիսի 1-ը։

Տաթև Ֆռանգյան