Տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր. նոր զեկույց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայում ավելի քան 76,5 մլն մարդ (երկրի բնակչության ավելի քան 90%-ը) ներկայում ապրում է աղքատության շեմից ցածր։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի Սպառողների իրավունքների ասոցիացիայի (THD) նոր զեկույցը։

Շուրջ 25,5 մլն մարդ ապրում է սովի շեմից ցածր՝ ամսական 4,433 թուրքական լիրայով, մինչդեռ լրացուցիչ 51 միլիոն սպառող ապրում է աղքատության շեմից ցածր՝ ամսական 5,584 թուրքական լիրայով։ Թուրքիայում մարդիկ բախվում են աննախադեպ գնաճի, որի հետևանքով երկրի բնակիչների մեծ մասն ընկել է ծայրահեղ աղքատության մեջ:

THD-ի նախագահ Թուրհան Չաքարը դատապարտել է Թուրքիայի քաղաքացիներին պատուհասած տնտեսական իրավիճակը։
«Մեր ժողովուրդն այս իրավիճակում է, քանի որ նախապատվությունը տրվել է կապիտալին, ոչ թե գնորդների իրավունքներին»,- ասել է նա՝ կոչ անելով լուծումներ գտնել՝ օգնելու մարդկանց բավարարել իրենց առաջնային կարիքները։

«Թուրքիայում օրեցօր ավելանում են սովն ու աղքատությունը։ Սպառողների մեծ մասը չի կարողանում բավարարել իր հիմնական կարիքները»,- ասելէ Չաքարը։
Ըստ նրա՝ Թուրքիան ստորագրել է Սպառողների համընդհանուր իրավունքների հռչակագիրը և պարտավոր է ապահովել իր սպառողների պաշտպանությունը։ Չաքարն ասել է, որ սպառողները պատշաճ կերպով պաշտպանված չեն, նրանց բողոքները լուրջ չեն ընդունվում՝ հավելելով, որ սպառողների պաշտպանությունը կարող է օգնել մարդկանց ոչ միայն խուսափել աղքատությունից, այլև կնպաստի երկրրի զարգացմանը։

«Մենք ակնկալում ենք, որ սպառողների համընդհանուր իրավունքները մեր երկրում ամբողջությամբ կիրականացվեն։ Սրանով սպառողները կարող են օգտվել իրենց իրավունքներից և ապահովել մեր երկրի զարգացումը»,- ասել է Չաքարը։

Էմմա Չոբանյան