Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է․ ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հողվածի 2-րդ մասով (երկու դրվագ):

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, վերջինս 2005-2007թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքն ուղիղ վաճառքով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայության «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրենին՝ իր սանիկին:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեի 2734.6 քմ. մակերեսով շենք-շինությունները, կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 29.800.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել է իր հորը, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հետագայում հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու գույքային միավորների և անհամեմատ բարձր արժեքներով օտարվել այլ անձանց:

Նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը դիմում է ներկայացրել և խնդրել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով:

Համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում վնաս պատճառելու դեպքերով Երևան համայնքը քրեական գործով ճանաչվել է որպես տուժող, իսկ 450.340.462 ՀՀ դրամի չափով՝ քաղաքացիական հայցվոր:

2022 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից վաղեմության ժամկետներն անցնելու՝ ոչ արդարացնող հիմքով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ոչ արդարացնող հիմքով կայացված որոշման հիման վրա Երևան համայնքին պատճառված վերոնշյալ չափով գումարը վերականգնելու մասով ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու ուղղությամբ: