Կոռուպցիոն գործերի 70%-ում կան «անանուն» շահառուներով ընկերություններ․ դրանք այսուհետ կբացահայտվեն․ Շուշան Դոյդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում աստիճանաբար ուժի մեջ են մտնում իրական շահառուների բացահայտման կարգավորումները սահմանող օրենքների դրույթները, որոնք ավելի ու ավելի շատ մարդկանց և ընկերությունների են սկսելու վերաբերել։ Այս կարգավորումները սահմանում են, որ ընկերությունները, կազմակերպությունները պետք է բացահայտեն՝ ում են պատկանում ընկերության խոշոր բաժնեմասերը։

Factor TV-ն և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սկսում են հարցազրույցների շարք՝ այս թեմայի շուրջ իրազեկումը բարձրացնելու նպատակով։ Մեր առաջին հարցազրույցի հյուրն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Տիկի՛ն Դոյդոյան, նախ օրենքների փաթեթի ընդգրկման մասին խոսենք, որովհետև հիմա կարգավորումների ընդգրկումն ավելի շատ է, քան սկզբում էր։ Եթե նախկինում դա վերաբերում էր հանքարդյունաբերողներին, ապա աստիճանաբար այն ներառում է բոլոր ոլորտները։ Ստացվում է, որ բոլոր նրանք, որոնք ձեռնարկատիրությամբ են զբաղվում կամ որևէ կազմակերպություն են ղեկավարում, պետք է ընդգրկվեն համակարգում։ Ինչպե՞ս է դա լինելու։ Եվ, առհասարակ, ի՞նչ վտանգներ կան այս ոլորտում, որոնք կարևոր են դարձնում այս նախաձեռնությունը։

-Իրական շահառուների թափանցիկությունն ընդհանրապես նոր երևույթ է ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում։ Պետությունները տարբեր կարգավորումներ ընդունելու, տարբեր մեխանիզմներ ստեղծելու միջոցով փորձ են անում բիզնեսը դարձնել թափանցիկ և հաշվետու հասարակության առջև։

Սրա գերագույն նպատակներից մեկն այն է, որ կանխարգելվեն, օրինակ, փողերի լվացման ոլորտում հանցագործությունները, կամ տարբեր բիզնես կապերը չօգտագործվեն անօրինական գործարքներ իրականացնելու համար, կամ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու քաղաքական հայտնի դեմքերը չներգրավվեն ուղղակի բիզնեսի կառավարման մարմիններում և վերահսկողություն չիրականացնեն բիզնեսի գործունեության ընթացքում։

Ընդհանրապես, կոռուպցիոն մեծ բացահայտումների, հանցագործությունների վիճակագրության մեջ 70 տոկոս և ավելի դեպքերում ներգրավված են եղել հենց «անանուն» ընկերություններ, որտեղ ուղղակի հայտնի չեն եղել իրական շահառուները կամ իրական սեփականատերերը։

-Դուք պաշտոնյաների օրինակն ասացիք։ Կխնդրեմ ավելի բացենք՝ ի՞նչ է նշանակում այն, երբ պաշտոնյան ընկերության հետ կապ ունի, և ինչպե՞ս է սա բացահայտվում։

-Տեսեք՝ լինում են դեպքեր, երբ ուղղակի հիմնադրման փաստաթղթերում որևէ կերպ չի նշվում, որ այս կամ այն քաղաքական գործիչը, պաշտոնյան ազդեցություն ունի տվյալ բիզնեսում, որոշումների կայացման գործընթացում։ Ասում են՝ թղթերով ամեն ինչ նորմալ է․ բարեկամի, հարազատի կամ վարորդի անունով է ձևակերպված բիզնեսը, բայց փաստացի դրա իրական շահառուն, այսինքն՝ վերջնական օգուտ ստացողը, այս կամ այն պաշտոնյան է։ Բոլորը գիտեն այդ մասին, խոսում են, բայց փաստաթղթային մակարդակում որևէ բան հնարավոր չէ իմանալ։

Եվ ահա՝ այս գործընթացը գալիս է օգնելու, նպաստելու, որ այս թաքնված օգուտները, շահեր ունեցող քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, հանրային կառավարման ոլորտում ներգրավված անձինք բացահայտվեն, որ կարողանանք այդ մասին փաստական տվյալներ ունենալ և բացահայտել։

Կարո՞ղ են ընկերությունները խուսափել այս կարգավորումից, եթե չեն ցանկանում բացահայտել իրական շահառուներին։ Որքանո՞վ է արդարացված ստիպել նրանց՝ բացահայտել իրենց գաղտնիքները։

-Այո՛, արդարացված է, որովհետև տվյալ դեպքում պետք է հասկանանք՝ որն է օգուտը։ Այո, կա նաև որոշակի հակազդեցություն, ցանկության բացակայություն բիզնեսի կողմից։ Միայն Հայաստանի մասին չենք խոսում, այլ նաև պրոցեսի մասին՝ ամբողջ աշխարհում։ Բայց դրանից եկող օգուտը՝ և՛ պետությանը, և՛ գլոբալ առումով, շատ ավելի մեծ և ազդեցիկ է։

Նույն կերպ նաև մեծ է օգուտը, որ կարող է ստանալ բիզնեսը, օրինակ, ներդրումների տեսքով։ Որովհետև որևէ ներդրող չի ցանկանում գործ ունենալ գաղտնի, ծածուկ գործարքներ անող ընկերությունների հետ։ Որևէ ներդրող չի ցանկանում գումարներ ներդնել այնպիսի ընկերությունում, որը կարող է ներգրավված լինել, օրինակ, փողերի լվացման կամ այլ կոռուպցիոն գործարքներում։ Եվ նախաձեռնությամբ հիմնավորումը տվող առաջին հանգամանքներից մեկն այն է, թե որքան է ընկերությունը պատասխանատու և բաց իր իրական շահառուների տվյալների հրապարակման հարցում։

Տվյալների ամբողջական հատվածը տրվում է պետությանը, և դրա որոշ մասն է բացահայտվում։ Ո՞րն է այդ որոշ մասը։ Եվ լրագրողները, ՀԿ-ները ի՞նչ կարող են բացահայտել այնտեղից։

-Չի հրապարակվում միայն այն հատվածը, որն անձնական տվյալ է։ Բայց բավականին լայն ծավալով տվյալներ հանրայնացվելու են, և լրատվամիջոցները, քաղհասարակության խմբերը, նաև քաղաքացիները կարող են հանրային բաց ռեգիստրի e-register.am կայքում իրենց հետաքրքրած ընկերության իրական շահառուների մասին տվյալները փորձել ստանալ։

Միայն այս ռեգիստրում առկա տվյալներն իրենք իրենցով կարող են սահմանափակ թվալ, բայց երբ մենք դա կարողանում ենք համադրել այլ հանրային ռեգիստրներում առկա տվյալների հետ, այդ խճանկարը հավաքել, արդյունքները բավական տպավորիչ կարող են լինել՝ ավելի մեծ շղթաներ, ավելի վտանգավոր մասնակցություններ, հանցագործություների մասին բացահայտումներ կարող են արվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։