Ի՞նչ է սպասվում Թուրքիային․ 54% գնաճ և սննդամթերքի պակաս․ Ուկրաինայում պատերազմի հետևանքները

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Արևածաղի տեղափոխող թուրքական նավերն արգելափակված են Ազովի ծովում։ Այս սննդամթերքը Թուրքիան ներկրում է Ռուսաստանից։ Արդյունքը թուրքական խանութներում ձեթի պակասն է ու սննդամթերքի ներկրման ոչ հուսալի լինելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայից ռազմական գործողությունների մասին լուրերի ֆոնին սա սկզբում այնքան էլ կարևոր չթվաց։ Թուրքիայում բուսայուղ ներմուծողների թուրքական միության ղեկավարը հայտնել է, որ 16 թուրքական նավեր արդեն շատ օրեր չեն կարողանում լքել ռուսական նավահանգիստները, իսկ Թուրքիայում այդ մթերքների պաշարները կբավականացնեն ընդամենը մեկ ամիս։

Սակայն այս լուրն արագ տարածվեց երկրում ու ողջ Թուրքիայի սուպերմարկետներում աժիոտաժի հանգեցրեց։ Սոցցանցերում խանութների դատարկ դարակաշարերի, ինչպես նաև մարդկանց հերթերի լուսանկարներ հայտնվեցին։
Սակայն դեռևս մինչ ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում, Թուրքիայում արդեն իսկ տեղի գների համեմատ բարձր էր բուսայուղի արժեքը։

Մեկ տարի առաջ բուսայուղի մեկ լիտրն արժեր 19 թուրքական լիրա, այժմ այն գրեթե 40 է՝ մոտ 2,50 եվրո։ Եվ սա այն երկրում, որտեղ ավելի քան 10 միլիոն մարդ ստանում է ամսական 312 եվրո նվազագույն աշխատավարձ, իսկ 3,5 միլիոնը՝ նույնիսկ ավելի քիչ։

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկիրն աշխարհում արեւածաղկի բուսայուղի խոշորագույն ներկրողն է։ Արտադրանքի 65%-ը գալիս է Ռուսաստանից, 4%-ը՝ Ուկրաինայից։ Թուրքական ընկերությունները բուսայուղի մի մասը հետագայում վաճառում են Ալժիրին և Իրաքին։ Թուրքիայի բնակիչները տարեկան սպառում են 2,7 մլն տոննա արևածաղկի ձեթ, որից միայն 1,7 տոննան է արտադրում հենց երկիրը։

Մնացածը ներմուծված է։ Թուրքիայում սեփական արևածաղկի ձեթի արդյունահանումը կենտրոնացած է Ֆրակիայի տարածաշրջանում՝ երկրի եվրոպական մասում։ Այստեղ և՛ կլիման, և՛ հողը իդեալական են գյուղատնտեսության համար։

Բայց ինչու՞ այդ դեպքում կախված լինել ներմուծումից: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ավելի ու ավելի շատ թուրքեր են իրենց տալիս այս հարցը. ի վերջո, նրանց երկիրը ոչ միայն բուսայուղ է գնում Ռուսաստանից, այլև Թուրքիա մատակարարվող ցորենի 70%-ը ևս բերվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Կշարունակվե՞ն մատակարարումները։ Իսկ ի՞նչ գներ են սպասում գնորդներին խանութներում։

Վերջին հարցը հիմա հատկապես ցավալի է թուրքերի համար. միայն փետրվարին երկրում գները տարեկան կտրվածքով աճել են 54%-ով, նախորդ ամիսներն ավելի լավը չեն եղել։ Սկզբում փորձագետները բարձր գնաճի պատճառը տեսան երկրի տնտեսական և ֆինանսական գործընթացներին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտության մեջ, հետո տեղի ունեցավ կորոնավիրուսի համաճարակը, իսկ այժմ՝ պատերազմը։

Ուստի Թուրքիայի գյուղատնտեսների ասոցիացիայի ղեկավար Բակի Ռեմզի Սուիչմեզը պահանջում է նվազեցնել երկրի կախվածությունը արտասահմանից սննդամթերքի ներմուծումից։ Եվ դա վերաբերում է ոչ միայն արեւածաղկի ձեթին, այլեւ ցորենին ու եգիպտացորենին։

Իրավիճակի լրջությունը գիտակցում են նաև Անկարայի իշխանւությունները և նախ բոլոր ջանքերը գործադրում են Ազովի ծովում արգելափակված թուրքական նավերը դուրսբերելու համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրանցից 4-ը ադեն սկսել են շարժվել դեպի թուրքական նավահանգիստներ։ Այս մասին լուրերը թուրքական ԶԼՄ-ները տարածեցին «կայծակ» նշագրումով։

Տաթև Ֆռանգյան