Օտարերկրացիների ներգաղթը կարող է ազդել Հայաստանի ժողովրդագրական պատկեր վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

Ներգաղթը կարող է ազդել Հայաստանի ժողովրդագրական պատկեր վրա: «Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ միգրացիոն ներհոսքի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ բավականին լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, քանի որ պատերազմում են երկու պետություններ, որտեղ մեծ թվով հայեր կան:

«Այսօր մեծ խնդիրներից է այն, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք չունեն Ուկրաինայի քաղաքացիություն, և պատերազմի հետևանքով դուրս են գալիս Ուկրաինայից և հանգրվանում են ԵՄ տարածքում, որտեղ կարող են մնալ 2 շաբաթ: Պետք է փորձենք մեր հայրենակիցներին վերադարձնել ՀՀ:

Իրավիճակ է փոխվում նաև ՌԴ-ում, և այս պատերազմական իրադարձությունների հետևանքով կնվազի մեր հայրենակիցների՝ ՌԴ մեկնելու միտումը: Արդեն հետադարձ գործընթաց կարող ենք տեսնել, մեր հայրենակիցներից շատերը, որոնք ՌԴ քաղաքացի են, ակտիվորեն փորձում են վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, չի բացառվում, որ ՌԴ-ից հայերի որոշ մաս կփորձի վերադառնալ Հայաստան:

Ներգաղթողների մեծ մասը կլինի վերարտադրողական տարիքի, և այդ պարագայում, կարծում ենք, ներհոսքը կարող է ազդեցություն ունենալ նաև ժողովրդագրական գործընթաների վրա:

Թե որքան կտևի ռուս-ուկրաինական պատերազմը, ինչ վերջ կունենա, ինչ իրավիճակ կստեղծվի՝ պայմանավորված պատժամիջոցներով, այդ ամենը ևս ազդեցություն կունենա ՀՀ ներգաղթի վրա: Մենք էլ մեր տնային աշխատանքը պետք է կատարենք և կարողանանք ընդունել, եթե ներհոսք լինի, որովհետև այսօր ՀՀ-ից մեկնելու առաջին պայմաններից մեկը աշխատանքի բացակայությունն է և ոչ բավարար չափով վարձատրությունը, իհարկե, նաև նոր հանգամանք է ի հայտ եկել՝ դա արցախյան երկրորդ պատերազմից հետո անվտանգային միջավայրի վատացումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: