Ռուսաստանը հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջը՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

Լուրեր

19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:55
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
Բոլորը

Ռուսաստանը հրաժարվում է կատարել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի պահանջը՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Դատարանի որոշումը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք կարող այս որոշումը հաշվի առնել, Արդարադատության միջազգային դատարանն ունի «կողմերի համաձայնություն» հասկացությունը, այստեղ համաձայնություն չի կարող լինել։ Այս դեպքում սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի պատվիրակությունը դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով գործով կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցները՝ արյունահեղությունը դադարեցնելու համար.

-Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները, որոնք սկսվել են 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում,

-Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ ապահովի, որ իր վերահսկողության կամ ազդեցության տակ գտնվող ցանկացած ռազմական և այլ զինված ստորաբաժանում դադարեցնի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Տաթև Ֆռանգյան