Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին
Քաղաքականություն
17.03.2022 | 15:29Մոսկվան ողջունում է Բաքվի ու Երևանի՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը սկսելու պատրաստակամությունը և պատրաստ է նպաստել բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ անցնելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ հիմա վաղ է խոսել պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար պաշտոնական Երևանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Էմմա Չոբանյան