Մարիուպոլի ռմբակոծված թատրոնում ապաստանած մարդիկ ողջ են մնացել
Քաղաքականություն
17.03.2022 | 15:15Մարիուպոլի թատրոնում պատսպարված մարդիկ ողջ են մնացել շենքի ռմբակոծությունից հետո։ Այս մասին ֆեսյբուքյան գրառմամբ հայտնել է Դոնեցկի շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան, փոխանցում է CNN-ը։
«Թատրոնի ռմբապաստարանը պահպանվել է։ Փլատակները սկսում են մաքրել, մարդիկ ողջ են, դուրս են գալիս»,- գրել է Սերգեյ Տարուտան։
Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ շենքի ներսում գտնվող բոլոր մարդիկ ողջ են մնացել: Ենթադրվում էր, որ հարյուրավոր բնակիչներ են պատսպարվել թատրոնում:
Էմմա Չոբանյան