ԱՄՆ-ը միջազգային խումբ է ստեղծել՝ Արևմուտքում ռուս օլիգարխների ակտիվները գտնելու և կալանավորելու համար

Լուրեր

19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը մի շարք երկրների հետ համատեղ միջազգային խումբ է ստեղծել՝ Արևմուտքում ռուսական էլիտայի ակտիվերի որոնման ու կալանման համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը։

Խմբում ներառվել են Ավստրալիայի, Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։
Գերատեսչության ղեկավար Ջենեթ Յելենը և գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը նախօրեին անցկացրել են այս երկրների ներկայացուցիչների հետ առաջին առցանց հանդիպումը։

Նշվում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունն օգնել է կալանել մի քանի նավեր, որոնք տնօրինել են պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձինք։

«Մենք արդեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ սառեցնելու և բռնագրավելու պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխներին պատկանող գույքն ամբողջ աշխարհում»,- ասել է գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը։

Բացի այդ, խմբի անդամները ստացել են 50 անձի ներառող ցուցակ, որի վրա պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը, և որոնք առաջնահերթ են ԱՄՆ-ի համար։

Էմմա Չոբանյան,