Կուլեբան և Չավուշօղլուն քննարկելու են Լավրովի հետ բանակցությունների տրամաբանությունը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մարտի 17-ին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Կուլեբան, գրում է ukrinform-ը։

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվա այցից հետո Չավուշօղլուն կժամանի Կիև և կպատմի, թե ինչի է հաջողվել հասնել Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Նրա հետ միասին կկառուցենք գործընթացի հետագա տրամաբանությունը։ Ես միշտ հաստատել եմ, որ պատրաստ եմ բանակցել արտգործնախարարների մակարդակով՝ պայմանով, որ պարոն Լավրովը պատրաստ լինի հարցերի առարկայական քննարկմանը և կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ եթե Չավուշօղլուն Մոսկվայից նման լուրեր բերի, ապա կկարողանան նախանշել նախարարների մակարդակով բանակցային գործընթացի հետագա քայլերը։
Կուլեբան նաև հավելել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկելու են երկկողմ օրակարգի հարցեր։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում բանակցություններ է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Էմմա Չոբանյան