Թրամփն արտաքին քաղաքական հայեցակարգ դեռևս չի ներկայացրել. Մակրոն

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական մի շարք պարբերականների հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր  արտաքին քաղաքական հայեցակարգը դեռևս չի մշակել։ Այս մասին գրում է politoboz.net-ը՝ հղում անելով El Paіs-ին։

«Խնդիրն այն է, որ նա դեռևս չի մշակել արտաքին քաղաքականության հայեցակարգային իր շրջանակները։ Այդ իսկ պատճառով նրա քաղաքականությունը կարող է անկանխատեսելի լինել և աշխարհի համար անհանգստության աղբյուր դառնալ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

«Ինչ վերաբերվում է ահաբեկչության դեմ պայքարին, նա ունի արդյունավետ լինելու նույնպիսի ցանկություն, ինչպիսին ես։Սակայն ես համամիտ չեմ նրա մի շարք որոշումների հետ, հատկապես՝ կլիմային վերաբերող, բայց հույս ունեմ, որ կկարողանանք այնպես անել, որպեսզի ԱՄՆ-ը կրկին միանա Փարիզյան համաձայնագրին։ Ես ձեռք եմ մեկնում Դոնալդ Թրամփին։ Եվ ցանկանում եմ, որպեսզի նա փոխի կարծիքը, քանի որ ամեն բան փոխկապակցված է։ Նա չի կարող ցանկանալ արդյունավետորեն պայքարել ահաբեկչության դեմ և չստանձնել պարտավորություն կլիմայի հարցում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։