Դոլարի փոխարժեքը մոտենում է նախապատերազմական մակարդակին․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Տնտեսություն
17.03.2022 | 11:33Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 481 դրամ նվազագույն և 485 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 491 դրամ նվազագույն և 495 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 522 դրամ նվազագույն և 534 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 542 դրամ նվազագույն և 560 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 3,62 դրամ նվազագույն և 4,40 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 4,81 դրամ նվազագույն և 6 դրամ առավելագույն փոխարժեքով: