Ինչպե՞ս կարող է Էրդողանն ավելի ուժեղ դուրս գալ Ուկրաինայում պատերազմից․ Al-Monitor-ի անդրադարձը

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, քանի որ Անկարան կանգնած է խոշոր տնտեսական ճգնաժամի առաջ, ինչպես նաև նախագահական ընտրությունների, որոնք նախատեսված են 2023 թվականի հունիսին։ Al-Monitor-ը գրում է, որ Թուրքիայի նախագահը ճգնաժամի կառավարման վարպետ է, և նույնիսկ ռուսական ներխուժումն Ուկրաինայում կարող է եզակի հնարավորություններ ընձեռել նրան։

Նշվում է, որ երկրում առկա տնտեսական անհանգստությունն ուղղակիորեն արտացոլվում է Էրդողանի վարկանիշի վրա։ Քիչ վստահություն կա, որ տնտեսության վերականգնումը հնարավոր է մինչև հաջորդ տարվա ընտրությունները։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաներն էլ շատ լավ գիտեն, որ կյանքի անդադար թանկացումը լինելու է հաջորդ նախընտրական քարոզարշավում ամենակարևոր հարցը։ Տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայի սոցհարցումները ցույց են տալիս ԱԶԿ-ի աջակցության կայուն անկում: 2018 թվականի հունիսի ընտրություններում ԱԶԿ-ի ձայների բաժինը կազմել է 42,56 տոկոս, այժմ, ըստ հարցումների, այն տատանվում է 25-35 տոկոսի սահմաններում։

Այդուհանդերձ, այն պահից, երբ Ռուսաստանը մոտ երեք շաբաթ առաջ ներխուժեց Ուկրաինա, ԱԶԿ-ի շարքերում նոր լավատեսություն է տիրում: Ոչ ոք չի կարող հերքել, որ ուկրաինական պատերազմը Թուրքիային թանկ կարժենա, քանի որ այն կհանգեցնի զբոսաշրջությունից մինչև գյուղատնտեսություն եկամուտների կորուստների: Սակայն ԱԶԿ-ի վերնախավը սրանում նաև տեսնում է Աստծուց տրված հնարավորություն՝ հաղթելու 2023-ի ընտրություններում։

Բարձրաստիճան մի պաշտոնյա Al-Monitor-ին անանունության պայմանով ասել է․ «Յուրաքանչյուր ճգնաժամից, ներառյալ՝ 2008-ի ռեցեսիան, դեկտեմբերի 17-25-ի հարձակումները, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, կարելի է ասել, որ Էրդողանին հաջողվել է դուրս գալ լավ գույներով, երբեմն նույնիսկ ավելի ուժեղ տիրապետելով քաղաքական ինստիտուտներին: Այժմ նա գտնվում է հմայիչ հարձակման մեջ՝ հյուրընկալելով առաջնորդներին՝ Հունաստանից մինչև Իսրայել և ԱՄԷ։ Վստահ ենք, որ 2023 թվականի ընտրություններում ընդդիմությանը սեղանից վերջնականապես կջնջենք»։

Միայն ԱԶԿ-ի հետ կապ ունեցողներն են Էրդողանի համար հնարավորություն տեսնում այս ճգնաժամում։ Կարելի է նշել այս լավատեսության երեք նշանակալի պատճառ. առաջինը՝ անվտանգության խոցելիությունն է, որը ձնագնդի պես կլինի պատերազմի պատճառով, և Էրդողանի կարողությունը՝ վատթարացող տնտեսությունը տարածաշրջանային ցնցումների վրա բարդելու:
Հայտնի քաղաքական վերլուծաբան Լևենթ Գյուլթեքինը Al-Monitor-ին ասել է, որ տնտեսական շոկի հետ մեկտեղ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կստեղծի անվտանգության մտահոգություն:

«Հանրությունն այժմ անհանգստանալու է այս հակամարտության տարածման հնարավորության կապակցությամբ։ Երբ հասարակությունն անհանգստանում է իր ազգային անվտանգության համար, սկսում է ուժեղ ղեկավարության տենչալ: Այսպիսով, ես տեսնում եմ, որ պառակտված ընդդիմության հետ ավելացող վախն ու անհանգստությունը հեշտությամբ կարող են օգուտ տալ գործող նախագահին: Բացի այդ՝ հասարակությունը թույլ տնտեսությունը կընդունի որպես պատերազմի հետևանք»,- ասել է նա։

Երկրորդ պատճառն այն է, որ պատերազմը կշեղի ուշադրությունը երկրի քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումներից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկելուն, կառավարությունն աստիճանաբար ճնշում է հակառակորդներին, մասնավորապես՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։

Երրորդ պատճառը, ըստ պարբերականի, բխում է միջազգային և տարածաշրջանային հնարավորություններից․ Էրդողանի դիվանագիտական ակտիվությունը գեներացնել տնտեսական ու քաղաքական աջակցության կրիտիկական մակարդակի, որը կարող է նրան օգնել ներքին քաղաքական հարցերում, հատկապես՝ տնտեսության առողջացման։

Սակայն բոլորը չէ, որ ԱԶԿ-ի վերնախավի նման լավատես են այն հարցում, թե ուկրաինական պատերազմը կարող է փրկել ընտրությունները։

FDD-ում թուրքական ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրը, մասնավորապես, ասել է․ «Թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրներն ու համատարած աղքատությունը չափազանց են՝ դիվանագիտական ճակատի միջոցներով շտկելու համար։ Երկրի ներսում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների պակասը, որոնք զուգորդվում են Էրդողանի դիվանագիտական նախաձեռնություններով, ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահն իրականում որևէ էական փոփոխություն չի ունեցել իր համոզմունքներում, որոնք սնանկացրել են առաջին հերթին նրա ավտորիտար նախագիծը տանը և դրսում»:

Էմմա Չոբանյան