Վարդենիսում ընտրություններից 3 ամիս անց համայնքապետ ընտրվեց

Լուրեր

17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
Բոլորը

Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին այսօր նիստ էր հրավիրել։ Նիստի ընթացքում 14 կողմ 13 դեմ ձայներով համայնքապետ ընտրվեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նրա թեկնածությունը կողմ քվեարկեցին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չառաջադրեց և, ունենալով 13 մանդատ, դեմ քվեարկեց Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը:

Քվեարկությունից հետո ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը հայտարարեց, որ ընտրողները դեմ են նման լուծմանը, իրենք ևս դեմ են․

«Մեծ պատասխանատվությամբ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչների առջև, որոնք մեզ ձայն են տվել, մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ ՔՊ-ն ստացել է 13 մանդատ, «Միասնայան Վարդենիսը»՝ 4 և 10 մադատ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը: Տրվել է հնարավորություն, որ փոքր խմբակցությունները միավորվեն, մենք դրա հետ բացարձակ չենք համակերպվում: Այսօր մենք արտահայտում ենք մեր ընտրողների ցանկությունը, ոչինչ կախված չի մեզանից։ Ինչ էլ անեք հետագայում՝ հաջողություն, ուզում ենք հավատալ, որ ձեր նպատակները բարի են»,- ասաց նա:

ՔՊ խմբակցության ղեկավար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանն էլ հավելեց. «Ես կիսում եմ տիկին Մանուչարյանի գաղափարները, Մենք չեն խոսում օրենքի բացից, որի արդյունքում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից և մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավորություն ունենք մեր ընտրողների առջև»:

Դրանից հետո ՔՊ խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ից Վարդենիսի ավագանու անդամներին չէր հաջողվում համայնքապետ ընտրել։

Արփի Հակոբյան