Չեռնոբիլի ատոմակայանում և դրա շրջակայքում ճառագայթային ֆոնը չի փոխվել․ անձնակազմը հրաժարվել է հերթափոխից

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Արդեն 21-րդ օրն է՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի աշխատակազմը կայանի տարածքում աշխատում է առանց հերթափոխի՝ ապահովելով կայանի բոլոր տարրերի և համակարգերի միջուկային և ճառագայթային անվտանգությունը։

«103 մասնագետ հոգ է տանում ոչ միայն կայանի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության մասին, քանի որ ոչ ոք չի հասկանում հնարավոր միջուկային աղետի հետևանքները»,- Facebook սոցցանցում գրառմամբ հայտնում է «Էներգոատոմ»-ը։

Հաղորդվում է, որ միջուկային օբյեկտը փաստացի վերածվել է ռազմական բազայի: Միաժամանակ, նշվում է, որ այսօրվա դրությամբ՝ Չեռնոբիլի ատոմակայանում և դրա շրջակայքում ճառագայթային ֆոնը չի փոխվել և գտնվում է ընդունելի սահմաններում։

Նշվում է, որ ռուսները դեռևս չեն խառնվում արտադրական գործընթացին. նրանց և կայանի աշխատակիցների միջև շփում գրեթե չկա։

Տեղեկացվում է նաև, որ ուկրաինացի միջուկային գիտնականները հրաժարվել են հերթափոխից կամ տարածքն ազատելուց՝ հասկանալով, որ վտանգի տակ կդնեն իրենց գործընկերներին, որոնք հետո ստիպված կլինեն դառնալ կամավոր պատանդներ։ Բացի այդ, եթե անձնակազմը լքի կայանը, ռուսական կողմը կարող է փոխարենը նոր անձնակազմ բերել «Ռոսատոմ»-ից։

Տաթև Ֆռանգյան