Վանաձորի ԲԿ-ում բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին սպասարկող վերականգնողական բաժանմունք

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
Բոլորը

Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր բացվել է պատերազմից տուժած զինծառայողներին և վերականգնողական բուժման կարիք ունեցող պացիենտներին սպասարկող վերականգնողական բաժանմունք․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Բացմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ համավարակի և պատերազմի օրերին «Ազնավուր» հիմնադրամի` Հայաստանին ցուցաբերած հումանիտար և մասնագիտական առաջնային օգնությունը վերածվում է երկարաժամկետ ծրագրերի` ուղղված վերականգնողական բուժօգնության հասանելիության ապահովմանը.

«Մեզ համար կարևոր է այս կենտրոնի բացումը Վանաձոր քաղաքում: Մարզերի համաչափ զարգացումը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է, ուստի առողջապահական համակարգի զարգացումը ևս պետք է շարունակվի այս տրամաբանության մեջ»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունների և համագործակցության շրջանակներում առողջապահությունը շատ կարևոր ոլորտ է. կան գործարկված ծրագրեր և նոր մտքեր»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«Պատերազմի ընթացքում շատերս, կարծես թե, անկարողության զգացողություն ունեինք, իսկ հիմա կարող ենք ասել, որ այդ զգացողությունն էլ չկա: Եվ հիմա յուրաքանչյուր ապաքինվող զինվորի տեսնելիս մեծ ուրախություն ու հպարտություն եմ զգում, որ կարողացել ենք օգնել նրանց վերադառնալ լիարժեք կյանք»,-նշել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը:

Հիմնադրամի նախաձեռնած «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։

Ծրագրի նպատակը շահառուների լայն խմբի համար հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորություն ստեղծելն է»,- ասված է հաղորդագրությունում։