Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: