Դատախազությունը Նավալնիի համար 13 տարվա ազատազրկում է պահանջել

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

ՌԴ Պոկրովսկայա գաղութում Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի արտագնա նիստում պետական մեղադրողը պահանջել է 13 տարվա ազատազրկման դատապարտել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ խարդախության և դատարանին վիրավորելու մեղադրանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Վերջնականորեն խնդրում եմ Նավալնիին դատապարտել 13 տարվա ազատազրկման՝ երկու տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ»,- ասել է դատախազ Նադեժդա Տիխոնովան։

Բացի այդ, Դատախազությունը հորդորել է Նավալնիի համար լրացուցիչ տուգանք սահմանել 1 մլն 200 հազար ռուբլու չափով։

Դատախազը դատարանին խնդրել է նաև հաշվի առնել Նավալնիի կատարած արարքի «հանրային վտանգը», ինչպես նաև տեղեկությունները նրա անձի, առողջական վիճակի և ընտանեկան դրության մասին։ Իր ելույթում Տիխոնովան ասել է, որ քաղաքական գործիչը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունները՝ «համակված լինելով սեփական բացառիկության զգացումով»։