ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կառավարությունների ներկայացուցիչները մարտի 15-ին հաստատել են սահմանափակումների չորրորդ փաթեթը։ Այս մասին հայտնում է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական պարբերականում հրապարակվելուց հետո։ Եվրոպական լրատվամիջոցները նշում են, որ որոշումը կհրապարակվի այսօր ավելի ուշ։

«Քանի դեռ նախագահ Պուտինի պատերազմն ուկրաինացի ժողովրդի դեմ շարունակվում է, Ուկրաինային աջակցելու և Կրեմլի ռազմական մեքենայի ֆինանսավորումը խաթարելու մեր վճռականությունը շարունակվում է։ Այս պատժամիջոցների նպատակն է, որպեսզի նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային և անիմաստ պատերազմը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը հայտարարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կհաստատվի այսօր, այն կվերաբերվի 600 մարդու։

Պատժամիջոցների չորրորդ փուլը ներառում է Ռուսաստանի հետ առևտրի նոր սահմանափակումներ։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն շքեղության ապրանքների մատակարարման արգելքի մասին է, ինչպես նաև Եվրամիություն ռուսական պողպատի և երկաթի ներմուծման դադարեցման։

Կարգելվեն նաև Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի ոլորտում նոր ներդրումները, տեխնոլոգիաների կամ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների որոնման, արտադրության կամ վերամշակման ծառայությունների մատուցումը:

Արգելքը կանդրադառնա նաև ցանկացած ՌԴ քաղաքացու կամ ռուսական ընկերության վարկային ծառայությունների մատուցման վրա։

Տաթև Ֆռանգյան