Երբ որևէ մեկի անզգույշ խոսքը կարող է փակել մաթեմատիկայով հետաքրքրված աղջիկների ճանապարհը․ փոխնախարարը՝ «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառմանը

Լուրեր

20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
Բոլորը

Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ ‹‹Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով շնորհավորել է ներկաներին Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ։ Անդրադառնալով մաթեմատիկայի կարևորությանը՝ նա նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է չորս պարտադիր առարկաներ, որոնցից մեկը մաթեմատիկան է։

«Միասնական քննությունների արդյունքներով, ցավոք, մաթեմատիկան շարունակում է մնալ այն առարկան, որից արձանագրվում են ամենացածր արդյունքները, և սա մեզ լրջորեն մտածելու տեղիք պետք է տա։ Եթե խոսում ենք STEM առարկաների զարգացման մասին, ապա առանց մաթեմատիկական գիտելիքների և կարողությունների առաջ չենք կարող գնալ, որովհետև հենց այդ գիտելիքն ու հմտությունն է, որ ֆունդամենտալ է և ճանապարհ է բացում բնագիտական այլ առարկաների ուսուցման համար։ Հետևաբար մենք խիստ կարևորում ենք, որ մաթեմատիկայի ուսուցման որակն էապես բարձրանա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղակալը բարձրաձայնել է նաև այս ոլորտում աղջիկների ակտիվության խրախուսման խնդիրը։ Նա փաստել է, որ առկա են որոշակի հանրային ընկալումներ և կարծրատիպեր, ըստ որոնց՝ բնագիտական առարկաները հեշտությամբ տրվում են տղաներին։

«Ցավոք, այս կարծրատիպերը վերարտադրվում են նաև դպրոցում, երբ որևէ մեկի անզգույշ խոսքը կարող է փակել մաթեմատիկայով հետաքրքրված աղջիկների ճանապարհը։ Հետևաբար մենք պետք է խրախուսման տարբեր ձևեր գտնենք և խոչընդոտ չհանդիսանանք այն մեծ ճանապարհին, որ կարող է ունենալ յուրաքանչյուր աղջիկ։ Միայն ՏՏ ոլորտում վերջին 5 տարում ավելի քան 4 անգամ բազմապատկվել է աղջիկների և կանանց ներգրավվածությունը։ Մեր երկիրն այս առումով աշխարհի մակարդակով ունի բավականին լավ ցուցանիշներ՝ ավելի քան 30 տոկոս մասնակցություն ՏՏ ոլորտում»,- նշել է փոխնախարարը։

Նա կարևորել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշիչը շեշտադրում է ոչ միայն գիտելիքը, քանի որ մաթեմատիկան նաև մեծ մասով կարողություն և հմտություն է` վերլուծական և քննադատական մտածողությունը զարգացնելու տեսանկյունից։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մաթեմատիկայի զարգացման ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։ Օրինակ՝ նոր չափորոշիչների շրջանակում «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակվում է ծրագրային գործիք՝ մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիա, որն առաջիկայում կփորձարկվի և կդառնա մաթեմատիկայի ուսուցումը խթանելու միջոց։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների հետ սերտ համագործակցության շնորհիվ փորձ է արվում ստեղծելու մի միջավայր, որտեղ ինժեներական լաբորատորիաները կաջակցեն դպրոցում STEM ուղղության զարգացմանը։ Այդ նպատակով մշակվում են համատեղ ծրագրեր՝ մաթեմատիկայի ուղղությամբ նախագծային աշխատանքը զարգացնելու համար։

«ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու բոլոր նմանօրինակ նախագծերին՝ առաջ տանելու ամենահիմնական գաղափարը՝ մաթեմատիկան կարևոր է, և բոլոր աղջիկները և երեխաները կարող են հաջողությամբ սովորել և կիրառել մաթեմատիկան իրենց կյանքում»,- շեշտել է նախարարի տեղակալը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Նշենք, որ «ՄԱԹԵՄարդ» արշավը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համագործակցությամբ նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԻԼՏԿ հիմնադրամը։

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում Երևանում և Սիսիանում կազմակերպվել են հնգօրյա աշխատարաններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 10-14 տարեկան 40 աղջիկ։ Աշխատարանների մասնակիցները նկարիչ Տիգրան Մանգասարյանի ուղղորդմամբ և մենթորների՝ երիտասարդ կին գիտնականների օգնությամբ սովորել են կոմիքս ստեղծել, որի գլխավոր հերոսուհին՝ ՄԱԹԵՄարդը, մաթեմատիկական տարբեր կարողությունների շնորհիվ հաղթահարում է մարտահրավերները։

«ՄԱԹԵՄարդ» արշավի շրջանակում ՄԱԶԾ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև «Մաթեմը՝ ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթ են կազմակերպել, որին ավելի քան 300 պատանի է մասնակցել։ Միջոցառման ընթացքում լավագույն լուսանկարների հեղինակները ստացել են հատուկ մրցանակներ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը շարունակելու են աշխատել ՄԱԹԵՄարդ կոմիքսների գրքի էսքիզների վրա, որոնց վերջնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխաների միջազգային օրը: