Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկ կկառուցվի

Լուրեր

09.02.2026 | 09:46
Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է
09.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՈՒՂԻՂ
08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
Բոլորը

Վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկների հետ կապված մեծածավալ աշխատանք է կատարվել։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Կատարվել են օպտիմալացման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել են միլիարդավոր դրամներ: Նախկինում գործող 12 քրեակատարողական հիմնարկներից այժմ գործում են 10-ը, փակվել են Կոշի եւ Հրազդանի ՔԿՀ-ները: Նախատեսված է փակել անմխիթար վիճակում գտնվող ևս մի քանի ՔԿՀ-ներ»,- ասաց նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ դրանց փոխարեն բացվելու է նոր ՔԿՀ։

«Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև՝ մեծ հիվանդանոց: Այսինքն, նույն համալիրում կունենանք և՛ բուժհաստատություն, և՛ պահման բոլոր ռեժիմները»,- մանրամասնեց Կարեն Անդրեասյանը։

Այս նպատակով Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ սկսել է մոդելավորման աշխատանքները: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման համար հողատարածք է հատկացվել «Էրեբունի» ՔԿՀ-ի մերձակայքում:

Մերի Մարտիրոսյան