Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հինգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ նա հայտնել էր։

Գաղտնաբառը տրամադրելուց հետո ոչ միայն վարկ չէր ստացել, այլև էլեկտրոնային դրամապանակում առկա 300 000 դրամը ելքագրվել էր։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները համագործակցեցին քրեական ոստիկանության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Երևանի 26-ամյա մի բնակիչ։ Ճշտվեց նաև, որ նա գումարը կանխիկացրել էր Երևանի սուպերմարկետներից մեկում։

Մարտի 3-ին 26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին, ապա ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանեց կատարածը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Եվս մեկ անգամ զգոնության կոչ ենք անում. երբեք որևէ եղանակով մի՛ տրամադրեք ձեր անձնական տվյալներն ու գաղտնաբառը կասկածելի ծագում ունեցող կազմակերպություններին կամ անձանց՝ հանցագործության զոհ չդառնալու համար։