Իսրայելը չի օգնի Ռուսաստանին` շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Իսրայելը չի օգնի Ռուսաստանին՝ շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու համար։ Այս մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը։

«Իսրայելը միջոց չի դառնա՝ շրջանցելու Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Իսրայելի ԱԳՆ-ն այդ հարցը համակարգում է գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի բանկի, Ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Էներգետիկայի նախարարության, օդանավակայանի ղեկավարության և այլոց հետ»,- գրել է Լապիդը, որն այսօր Սլովակիայում քննարկել է Ուկրաինայի հարցը։

Իսրայելը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Երկրի տարածքային ամբողջականության ոտնահարումը և խաղաղ բնակչության սպանությունը արդարացված չեն»,- նշել է իսրայելցի նախարարը։

«Իսրայելը հնարավոր ամեն ինչ կանի՝ միջնորդական ջանքերին օգնելու, կրակոցները դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք մեր ամենամեծ դաշնակցի՝ ԱՄՆ-ի և մեր եվրոպացի ընկերների հետ՝ կանխելու այս ողբերգության շարունակությունը»,- գրել է Լապիդը:

Նա հավելել է, որ Իսրայելն ու Սլովակիան համագործակցում են Ուկրաինայի տարածք հումանիտար օգնություն հասցնելու հարցում։

«Մինչ այժմ Իսրայելն Ուկրաինա է ուղարկել ավելի քան 100 տոննա բժշկական սարքավորումներ, գեներատորներ և այլ ապրանքներ, և մենք շնորհակալություն ենք հայտնում Սլովակիայի կառավարությանը համագործակցության համար»,- գրել է նա։

Նշենք, որ մինչ այս պահը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը շփոթություն էր առաջացրել ուկրաինական լրատվական դաշտում։ Իսրայելը ոչ միայն չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու դատապարտումներին, այլև, ըստ լրատվամիջոցների, Ուկրաինային խորհուրդ տվեց կապիտուլյացիայի ենթարկել։

Տաթև Ֆռանգյան