Մենք տեղյակ ենք. Անահիտ Ավանեսյանը՝ քովիդի թեստերի բարձր գների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ է կորոնավիրուսի թեստերի՝ երբեմն հանդիպող շատ բարձր գնի խնդրին, անհրաժեշտության դեպքում համագործակցում է Մրցակցության պետական հանձնաժողովի հետ: Այս մասին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին:

Թովմասյանը նշեց՝ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք առերևույթ իրականացրել են անբարեխիղճ մրցակցային գործողություններ և գերթանկ գնով կորոնավիրուսի թեստեր են արել: «Ընկերությունները կորոնավիրուսի թեստերը գնում են 500-1500 դրամով, սակայն ծառայությունները մատուցում են 8000-15000 դրամով»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց գնագոյացման, որակի վերաբերյալ:

Նախարարը, անդրադառնալով թեստերի վերաբերյալ խնդրին, հայտնեց, որ իրենք ևս տեղյակ են: «Անհրաժեշտության պարագայում ակտիվ համագործակցում են ՄՊՀ-ի հետ»,-ասաց Ավանեսյանը՝  չցանկացավ այլ գերատեսչություններին վերաբերող  հարցի վերաբերյալ դիտարկումներ անել:

Այնուամենայնիվ, նախարարը նշեց, որ թեստերի արժեքը պետք է դիտարկել ժամանակի ընթացքում, որովհետև դրանք շատ կտրուկ փոփոխվել են, 2020 թվականից ի վեր գնային քաղաքականությունը տարբեր է եղել, ներմուծման շատ տարբեր գներ կան:

«Բայց պետք է հասկանանք, որ ինքնարժեքը ձևավորվում է ոչ միայն զուտ թեստի հիման վրա, այլ նաև լաբորատոր սարքավորումների, բուժաշխատողերի աշխատանքի: ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր հզորությունները որոշակի բարձր հագեցվածություն են պահանջում, ինչը ևս ներդրումների, ծախսատարության տող է ստեղծում»,-ասաց նախարարը՝  կարևորելով ամբողջական դրանց գնագոյացման ամբողջական գնահատումը:

Մանրամասները՝ տեսանյութում: