Մենք ոչնչացրել ենք ռուսական զորքերի մեկ երրորդը․ Արեստովիչ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը շաբաթ օրը ՝ մարտի 12-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան արդեն ոչնչացրել է ռուսական զորքերի մեկ երրորդը, իսկ հակառակորդի զորքերի զգալի մասը սպառել է հարձակողական հնարավորությունները։

«Ամենախոշոր ռազմական ուղղություններում հակառակորդը սպառել է իր հարվածային խմբերը և անցել է պաշտպանության։ Դա վերաբերում է Կիևի ուղղությանը, Չերնիգովսկուն, Սումսկուն, Խարկովին և հարավին, որտեղ հակառակորդի առանձին ուժեր փորձում են առաջ շարժվել, բայց զոհվում են Ուկրաինայի ԶՈՒ հարվածի տակ»,- Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ասել է Արեստովիչը։

Ըստ նրա՝ միակ ուղղությունը, որտեղ  այս պահին փորձ է արվում ճեղքում իրականացնել, դա Վոլնովախիի շրջանն է, Սևերոդոնեցկան և Մարիուպոլը, որն այժմ Ուկրաինայի ամենացավոտ կետն է։

«Մեր հրամանատարության տվյալներով՝ հակառակորդը փետրվարի 24-ից սկսած 90-ից ավելի գումարտակային մարտավարական խմբեր է կիրառել Ուկրաինայի տարածքում։ Նրանցից ավելի քան 30-ը ոչնչացվել կամ բերվել է անաշխատունակ վիճակի»,- հայտնել է Արեստովիչը:

«Այսինքն՝ մենք ջախջախել ենք հակառակորդի զորքերի մեկ երրորդը։ Հիմա նա փորձում է պաշարները համալրել ինչ-որ տեղ Կովկասում, Ղրիմում, ԼԺՀ-ում և Ռուսաստանում՝ մասնակի մոբիլիզացիա կատարելով։ Նա փորձում է մինչև 20 հազար մարդուց խմբավորում ստեղծել և մի քանի շաբաթվա ընթացքում նրանց նետել ճակատ՝ փորձելով բեկում մտցնել իրավճակում»,- ասել է Արեստովիչը։

Նա նաև հիշեցրել է նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ ռազմավարական բեկումն արդեն սկսվել է, թեև հաղթանակի համար դեռ պետք է պայքարել: