5 թե՞ 3.2 տոկոս տնտեսական աճ. կառավարության ո՞ր խոստմանը հավատա քաղաքացին

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Չնայած կառավարության ծրագրում նախատեսված է առաջիկա 5 տարում՝ 2017-22 թվականներին ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, այս տարվա բյուջեում կառավարությունը խոստանում է ընդամենը 3.2 տոկոս աճ ապահովել:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից factor.am-ը հետաքրքրվեց, թե կառավարությունն ի՞նքն էլ չի հավատում իր խոստմանը, թե բյուջեում գրել է 3.2 տոկոս աճ:

«Կառավարության ծրագրում նշված է, որ միջինը կլինի 5 տոկոս առաջիկա 5 տարվա ընթացքում, այս տարվա ցուցանիշը 3.2 տոկոս, սահմանվել է անցյալ տարի, երբ կառավարությունը բերեց բյուջեի նախագիծը»,- ի պատասխան ասաց նախարարը:

Նշենք, սակայն, որ այս տարվա բյուջեն նույն Կարեն Կարապետյանի կառավարությունն է ներկայացրել խորհրդարան: Իսկ այս տարի որևէ փոփոխություն չի եղել դրանում: Դիտարկմանը՝ ասել է թե՝ այս տարի չի լինի 5 տոկոս տնտեսական աճ, Կարայանն ասաց. «Արդյունքները, որ արձանագրվել են, հիմք են տալիս ենթադրելու, որ այնուամենայնիվ կլինի: Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ վատ է լինելու»:

ՀՀԿ-ական նախարար Սուրեն Կարայանին հիշեցրինք, որ 2013 -ի ընտրություններում ՀՀԿ-ն ի դեմս Սերժ Սարգսյանի խոստանում էր 7 տոկոս տնտեսական աճ, որն այդպես էլ իրականություն չդարձավ՝ հարցնելով, թե ներկա՝ 5 տոկոս խոստումը իրատեսակա՞ն է: «Այո, իմ կարծիքով իրատեսական է, և մենք վերցրել ենք այդ ցուցանիշը, որ դա լինելու է նվազագույնը»,- ասաց նախարարը:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հարցազրույցում:

 

 Մարինե Խառատյան