Դա թղթի կտոր է․ Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովն անդրադարձել է նախօրեին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս բանաձևը, որը նպատակ ունի խաբել միջազգային հանրությանը, միանշանակ կարելի է անվանել «եվրոպական ժողովրդավարության հերթական մայրամուտ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Եվրախորհրդարանի այս բանաձևը, իբր, հակասում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, այլև Եվրամիության կողմից ընդունված սկզբունքներին, որոնք դեմ են մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացմանը։

«Եվրախորհրդարանի այս բանաձևը սովորական թղթի կտոր է, որը չի ստվերի ադրբեջանական ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային բարձր արժեքները։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի՝ կողմնակալ և  կեղծ տեղեկատվություն տարածելու փորձն ու կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում կարգավորման գործընթացին վնաս հասցնող սադրանքներից»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին Եվրախորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել էր «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը:

Էմմա Չոբանյան