Ռուսական բանակն ընդլայնում է գրոհը, կիևցիները խրամատներ են փորում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուսական բանակն ընդլայնում է իր հարձակումը. ուրբաթ օրը թիրախը եղել է Ուկրաինայի կենտրոնում գտնվող Դնեպր քաղաքը։ Հարվածները հասցվել են մանկապարտեզի, բնակելի շենքի և կոշիկի գործարանի, ասվում է ուկրաինական կողմի հատուկ հաղորդագրության մեջ, հայտնում է Euronews-ը։

Խարկովի արվարձանում հրթիռակոծվել է հաշմանդամների համար նախատեսված կացարանը, Telegram-ի ալիքում հայտնել է տեղական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Տուժածներ չկան, 76 մարդ տարհանվել է։

Բացի այդ, ինչպես զեկուցել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, «մարտի 11-ի առավոտյան հեռահար բարձր ճշգրտությամբ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին, շարքից հանվել են Լուցկում ու Իվանովո-Ֆրանկովսկում ռազմական օդանավակայանները»։

Maxar technologies-ի արբանյակային լուսանկարներում երևում է, որ ռուսական զրահամեքենաների շարասյունը Կիևի մերձակայքից ցրվել է, սակայն, ամերիկացի մասնագետների կարծիքով, ռուսները դանդաղ, բայց ճիշտ մոտենում են Ուկրաինայի մայրաքաղաքին։

Սրա հետ մեկտեղ, ռուսական զրահամեքենաները հաճախ հայտնվում են շրջափակման մեջ․ տանկերն ու զրահամեքենաները խոցվում են թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներով։

Մինչ այդ, Կիևի բնակիչները և Ուկրաինայի տարբեր քաղաքներից նրանց միացած կամավորները խրամատներ են փորում՝ նախապատրաստվելով փողոցային մարտերի։

Տաթև Ֆռանգյան