Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից՝ վերածվելով ՆԱՏՕ-ՌԴ պատերազմի

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հարցազրույց է տվել CNN Turk-ին՝ խոսելով նաև Ուկրաինայում պատերազմի մասին։

Մասնավորապես, նա նշել է, որ պետք է անել հնարավորը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Ստոլտենբերգը նաև ասել է, որ գնահատում է Թուրքիայի միջնորդական ջանքերը։

«Նախագահ Պուտինը պետք է ավարտի այս պատերազմը և իր զորքերը ամբողջությամբ դուրս բերի Ուկրաինայից։ Այս պատերազմը չպետք է դուրս գա Ուկրաինայի սահմաններից»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ արդեն իսկ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, պատրաստվում է նաև հանդիպել նախագահ Էրդողանին։

«Այո՛, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ դեմ։ Այս մասին նաև ասել եմ պարոն Չավուշօղլուին։ Թուրքիան այստեղ առանցքային դեր ունի։ Թուրքիան նաև առանցքային կարողություններ է տրամադրում Ուկրաինային։ Անօդաչուները կարևոր են այս պահին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով․ «Այս պատերազմը չպետք է վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պատերազմի, դա շատ մեծ զոհերի կհանգեցնի»։

Էմմա Չոբանյան