Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել Պուտինի վրա ճնշումը՝ նոր պատժամիջոցներ կիրառել

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը կոչ է արել արևմտյան դաշնակիցներին «խստացնել կապանքները» ՌԴ նախագահի նկատմամբ և Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։ Նա նշել է, որ Պուտինը կարող է դիմել «ավելի ու ավելի ծայրահեղ բռնությունների», որի վկայությունը Մարիուպուլի ծննդատան վրա հարձակումն է։

The Telegraph-ի հետ զրույցում Թրասը նշել է, որ «Պուտինին չպետք է զիջել, նա պետք է տեսնի Ուկրաինայում պարտությունը»։  Նա կոչ է արել ՌԴ-ին ամբողջությամբ անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից:

Բրիտանացի պաշտոնյան ասել է, որ Արևմուտքը պետք է «Պուտինի վրա ճնշումները պահպանի»՝ հավելելով, որ ցանկանում է հստակ ժամկետ տեսնել G7-ում՝ ռուսական նավթից ու գազից կախվածության նվազման վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոն Բլինքենի հետ հանդիպումից հետո Թրասը նաև նշել է, որ քննարկել են ավելի շատ պատժամիջոցներ սահմանելու և դրանք խստացնելու հարցը։

Ըստ նրա՝ պատժամիջոցներն արդեն իսկ ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, և երկիրը հետ է մղվել նախագլոբալիզացիայի շրջան։

 

Էմմա Չոբանյան