ՌԴ դեմ պատժամիջոցները մուրճով հարված են մեր դաշնակիցներին․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ուկրաինական իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի դեմ սահմանված  պատժամիջոցները հարվածել են նաև Եվրասիական տնտեսական տարածքում ՌԴ դաշնակիցներին, սակայն միության անդամ երկրները միասին միանգամայն ունակ են կասեցնել սահմանափակումների բացասական հետևանքները։«Իզվեստիային» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն հետընթաց են, այլև, հավանաբար, մուրճով հարված մեր դաշնակիցներին՝ եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին», – խոստովանել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների և դրանց վերացման թեման երկար ժամանակ եղել է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն ունի մի ամբողջ շարք գործիքներ՝ բացասական ազդեցությունը որոշակիորեն փոխհատուցելու համար, մասնավորապես՝ ազգային արժույթներով հաշվարկներ և ֆինանսավորման նպատակով տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորությունը։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ով կփոխարինի Ռուսաստանին ԵԱՏՄ շուկաներում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ունենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», – նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շատ ծրագրեր, որոնք արդեն իսկ թղթի վրա են և ունեն ճանապարհային քարտեզներ և գործողությունների ցանկ, «կիրականացվեն ինտենսիվ և արագացված՝ ՌԴ-ի վրա անհավատալի պատժամիջոցների ճնշման պայմաններում»:

 

Տաթև Ֆռանգյան