Ուկրաինան երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը․ Ջո Բայդեն

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հաղթի այս երկրում, գրում է VOA-ն։

«Ուկրաինան երբեք, երբեք չի դառնա Պուտինի հաղթանակը։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը բանակցություններից առաջ։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն մեկ միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ անվտանգության ապահովման հարցում աջակցելու համար։

«Եվ հենց այս պահին պաշտպանական տեխնիկայի նոր խմբաքանակներ են ուղարկվում այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները «խաթարում են ռուսական տնտեսությունը, իսկ ռուբլին արդեն կորցրել է իր արժեքի կեսը»։ Նա նշել է նաև, որ ծրագրում է Կոլումբիային ՆԱՏՕ-ից դուրս երկրի գլխավոր դաշնակցի կարգավիճակ տալ։

«Այսօր ուրախ եմ հայտարարելու, որ մտադիր եմ Կոլումբիան դարձնել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակից: Դա հենց այն է, ինչ դուք հանդիսանում եք: Եվ սա մեր երկրների միջև իսկապես յուրահատուկ սերտ հարաբերությունների ճանաչում է»,- ասել է ԱՄՆ նախագահը Դուկեի հետ բանակցություններից առաջ։

Տաթև Ֆռանգյան