ՌԴ-ն, հնարավոր է, արգելի հացահատիկի արտահանումը ԵՏՄ երկրներ․ Ինտերֆաքս

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը կարող է արգելել հացահատիկի արտահանումը ԵՏՄ երկրներ և շաքարավազի արտահանումը Միությունից դուրս այլ երկրներ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով գյուղատնտեսական շուկայի իր աղբյուրին։

Նշվում է, որ աղբյուրը ծանոթ է համապատասխան նյութերին, այս հարցը քննարկվել է հինգշաբթի մաքսային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովի նիստում։ Համապատասխան առաջարկություններն արվել են Գյուղատնտեսության նախարարության կողմից։

Աղբյուրը մանրամասնում է, որ ԵՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքը վերաբերում է ցորենին, տարեկանին, գարուն և եգիպտացորենին։ Այնուամենայնիվ, մատակարարումները հնարավոր կլինեն արտահանման լիցենզիաների համաձայն, որոնք տրված են Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից:

Հացահատիկի արտահանումը ԵՏՄ երկրներ արգելելու առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Միության երկրներն արդեն իսկ ձեռք են բերել բավարար ծավալներ իրենց ներքին շուկայի համար։ Ուստի նման արգելքը գործնականում բացառում է ռուսական հացահատիկի հոսքը ԵՏՄ-ից դուրս այլ երկրներ։

Շաքարավազի արգելքը վերաբերում է ինչպես շաքարավազի, այնպես էլ հումքի՝ երրորդ երկրներ արտահանմանը։ Արտահանումը ԵՏՄ հնարավոր կլինի Գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությունների դեպքում։

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է որոշակի պարենային ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի (կարտոֆիլ, սոխ, կաղամբ, գազար), կակաոյի, մրգային խյուսի, կրծքի կաթի փոխարինիչների արտադրության հումքի, ինչպես նաև պատրաստի սննդի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես զրոյացնելու հնարավորությունը։