Մակրոնը ցանկացավ ցույց տալ, որ Ֆրանսիան, Եվրամիությունը կամք ունեն՝ օգնելու Հայաստանին փրկել իր ինքնիշխանությունը․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ֆրանս-հայկական հանդիպումը տեղի ունեցավ գլխավորապես ինքնիշխանության պահպանման թեմայի շուրջ։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Փարիզում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպմանը։

«Այդ հանդիպումը տեղի ունեցավ Ուկրաինայի պատերազմի և Կովկասում ստեղծված լարվածության ընթացքում։ Հայաստանը, Ռուսաստանի դաշնակից լինելով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձեռնպահ քվեարկեց Ուկրաինային վերաբերող բանաձևին։ Ֆրանսիան, որը և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի հետ մտերիմ  է, ինքնաբերաբար Հայաստանի հետ այս մթնոլորտում պիտի քննարկեր ինքնիշխանության հարցը։ Գիտենք, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը վտանգված է։ Հարց է հիմա՝ արդյո՞ք վտանգված է նաև մյուս հետխորհրդային երկրների ինքնիշխանությունը»,- հավելեց նա։

Կայծ Մինասյանն անդրադարձավ «Հավակնություններ․ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որ «Ռուսաստանը պատերազմ է բերել Եվրոպա, և որ այդ պատերազմն իր հետևանքներն է ունենալու Հայաստանի ու նաև ամբողջ տարածաշրջանի վրա»։ Ըստ քաղաքագետի՝ նախագահը, որպես նաև Եվրամիությունում նախագահող, ներկայացրեց իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հետխորհրդային երկրներին։

«Նա ցանկացավ ցույց տալ, որ ինքը, Եվրամիությունը կամք ունեն՝ օգնելու հետխորհրդային երկրներին փրկել իրենց ինքնիշխանությունը։ Անվտանգության մասին չէ խոսքը, այլ հենց ինքնիշխանության»,- նշեց Մինասյանը։

Ֆրանսահայ քաղաքագետի խոսքով՝ նկատելի է, որ Ֆրասիան և, ընդհարապես, Եվրամիությունը ցանկանում են հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Գիտենք, որ հիմա Ադրբեջանն ավելի կարևոր դեր է խաղում ոչ միայն պատերազմում հաղթելու պատճառով, այլ նաև նրա համար, որ տարածաշրջանում գլխավոր տնտեսական խաղացողն է։ Գիտենք, որ Ադրբեջանը հիմա ունենալու է հնարավորություն՝ ավելի մեծ քանակով գազ վաճառել Եվրոպային։ Կարծում եմ, որ Ֆրանսիան ցանկանում է հավասարակշռությունը պահել։ Դրա համար էլ համաժողովի ժամանակ շեշտը դրել էր տնտեսական հարցի վրա։ Ցանկանում է  այդպես միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան