Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020»-ում Հայաստանի տաղավար

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Մարտի 9-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն այցելել է «Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսի հայկական տաղավար․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նա շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին, երկրի գրավչություններին։ Հայկական տաղավար այցելուները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հայոց դարավոր պատմությունը, վայելելու արվեստի գործերը, ինչպես նաև զգալու հայկական ծիրանի բույրը: Հայաստանն աշխարհի հնագույն որոշ քաղաքների տունն է, որտեղ միաձուլվում են հնագույն և ժամանակակից աշխարհները, hամադրվում են մշակութային ժառանգությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները: Շեյխ Մոհամմեդին ներկայացվել է Կենաց ծառը, որն իրական չափերով պատրաստված ձեռքի աշխատանք է և Հայաստանի դարերի գոյատևման խորհրդանիշը։ Նրա ուշադրությունն են գրավել նաև հայկական հնագույն ձեռագրերը և գրքերը՝ հատկապես 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկ»-ը և տպագրված հայկական առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։

Շեյխը հետաքրքրվել է նաև հայկական ապրանքներով, որոնք արտադրվում են Հայաստանում։

«Dubai Expo 2020»-ում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին Հայաստանի տաղավարում։ Մենք անչափ շնորհակալ ենք այցի և մեր հարուստ մշակութային ժառանգության և Հայաստանի ապագայի մասին քննարկելու հնարավորության համար»։

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը անցկացվում է «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանը: Կառավարության ֆինանսական աջակցությամբ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում ներկայացվում է հայկական մշակույթը և ներդրումային ներուժը: