Պաշտոնական Բաքվի քաղաքականությունը հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է. Արցախի ԱԳՆ

Լուրեր

29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար․ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։

Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։

Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։

Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։

Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։

Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»,-նշված է հաղորդագրության մեջ: