Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր
Տնտեսություն
10.03.2022 | 16:39Գործադիրը հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել դրոշմավորման օպերատոր։
Ըստ այդմ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և ՀՀ ֆինանսների նախարարությունը համատեղ երկամսյա ժամկետում կմշակեն և քննարկման կներկայացնեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ստանդարտներով դրոշմավորումը իրականացնելու համար։