Արցախի ՄԻՊ-ն այցելել է Խրամորթ գյուղում վիրավորում ստացած քաղաքացիական անձին
Հասարակություն
10.03.2022 | 14:45Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները: Հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։
Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: