«Ընդունում եմ պարոն Սվիտալսկու խոսքն ի գիտություն». Դավիթ Հարությունյան

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում պատասխանելով factor.am-ի հարցին, թե չի՞ ափսոսում, որ նման գնահատական տվեց, քանի որ ԵՄ գրասենյակի ղեկավար Պյոտոր Սվիտակլսկու պատասխանը նաև իրեն էր ուղղված, ասաց. «Ես ընդունում եմ պարոն Սվիտալսկու խոսքն ի գիտություն»:

Նշենք, որ ԵՄ դեսպանը բավական կոշտ արձագանքեց ՀՀ իշխանությանը, երբ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ավելի արժանահավատ և վստահելի դարձնելու անհրաժեշտության մասին ԵՄ դեսպանի հայտարարությունը «որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի»:

Պյոտոր Սվիտալսկին էլ օրերս հանդես եկավ պատասխան հայտարարությամբ. «Եթե մեր աջակցությունն այլևս անցանկալի է, մենք չենք պարտադրի այն»՝ շեշտելով, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգն «այլ տեղում է»:  

Մեր հարցին, թե կա՞ որևէ նախադրյալ ԵՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Որևէ նախադրյալ չկա: Ուղղակի մեր համագործակցությունը պետք է լինի հստակ այն շրջանակներում, որոնք պայմանավորված են մեր դիվանագիտական հարաբերություններով»:

Դավիթ Հարությունյանը Սվիտալկսու հետ հրապարակային բանավեճը չի համարում կոնֆլիկտ. «Սա ընդամենը հստակեցում է դիրքորոշումների: Իմ արձագանքը անձնական արձագանք չէր, նախարարի արձագանք էր»:  

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցում:

 

Մարինե Խառատյան