Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարտի 9-ին Վահան Քերոբյանի առաջին հանդիպումը եղել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները, փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, մասնավորապես անդրադարնալով հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, ներդրումային միջավայրին և Հայաստանի ներդրումային հնարավորություններին։ Նախարարը ներկայացրել է նաև կառավարության կողմից հաստատված Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը և առաջարկել դիտարկել Կատարից պարարտանյութերի մատակարարման և այդ ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու տարբերակը։ Վահան Քերոբյանն առաջարկել է քննարկել նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում Կատարի ներդրումային ընկերությունների հնարավոր մասնակցությունը։
«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով», – հայտնել է նախարարը։

Համագործակցության ուղղությունները հստակեցնելու և երկու երկրների գործարարների շփումներին աջակցելու նպատակով Վահան Քերոբյանն առաջարկել է Հայաստանում անցկացնել հայ-կատարական գործարար համաժողով և այդ առիթով հրավիրել է Կատարի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիին այցելել Հայաստան։