Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 710 հրթիռ է արձակել․ Պենտագոն
Քաղաքականություն
10.03.2022 | 11:37Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 710 հրթիռ է արձակել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Գրեթե բոլոր հրթիռները, որոնք արձակվել են ինչպես Ուկրաինայի տարածքից, այնպես էլ դրսից, ուղղված են եղել Ուկրաինայի արևելյան հատվածի օբյեկտներին: Եթե ուղիղ գիծ քաշեք Կիևից դեպի Օդեսա, ապա գրեթե բոլոր հարվածները կենտրոնացված են այս գծից դեպի արևելք»,- պարզաբանել է նա։
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի։
Տաթև Ֆռանգյան