Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ավելացնում են Ուկրաինային հակատանկային զինատեսակների մատակարարումը

Լուրեր

16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
Բոլորը

Մեծ Բրիտանիան ավելացնում է սպառազինության մատակարարումը Ուկրաինային՝ «ի պատասխան Ռուսաստանի կողմից ագրեսիայի հետագա գործողությունների»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, գրում է CNN-ը։

Բրիտանիան այժմ 3615 հակատանկային զենք է մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև շուտով կմատակարարի Javelin հակատանկային հրթիռների փոքր խմբաքանակ, ասել է բրիտանացի նախարարը խորհրդարանի պատգամավորներին:

Նա նշել է, որ «նախնական մատակարարումը պետք է լիներ 2000 հատ New Light հակատանկային զենք, փոքր զենք և զինամթերք», բայց այն ավելացել է, և Մեծ Բրիտանիան կշարունակի ավելի շատ մատակարարել:

«Մենք շուտով կսկսենք հակատանկային Javelin հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարումը»,- ասել է Ուոլեսը՝ հավելելով, որ բոլոր զինատեսակները համարվում են «պաշտպանական համակարգեր»։

Մեծ Բրիտանիան նաև դիտարկում է Ուկրաինային Starstreak բարձր արագության հակաօդային հրթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ «ի պատասխան Կիևի խնդրանքի»։

Էմմա Չոբանյան