Իսրայելի նախագահը 2008թ․ ի վեր առաջին անգամ Թուրքիա է այցելել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Անկարա, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Իսրայելի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էսենբոգի» օդանավակայանում։ Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի  մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Նշվում է, որ Հերցոգը երկօրյա այցով է ժամանել Թուրքիա։ Իսրայելի նախագահը Թուրքիայի նախագահական պալատում նեղ և ընդլայնված կազմով հանդիպում կունենա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Իսրայելի նախագահը կլինի նաև Ստամբուլում, որտեղ մարտի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի հրեական համայնքի հետ։

Հարկ է նկատել, որ Հերցոգն Իսրայելի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը 2008 թվականից ի վեր այցելում է Թուրքիա։

Էմմա Չոբանյան